ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Վախճանվել է Սերգեյ Յուրսկին

Վախճանվել է Սերգեյ Յուրսկին
08.02.2019 | 17:32

Երեկ Մոսկվայում 83 տարեկանում վախճանվել է խորհրդային և ռուսաստանյան թատրոնի և կինոյի սիրված դերասան Սերգեյ Յուրսկին: Ազգականների փոխանցմամբ, Յուրսկին ծանր հիվանդ էր: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրսկին սկսել է դերասանի կարիերան 1960-ականներին, նկարահանվել է 80 ֆիլմերում, 1978-ից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում: Խորհրդային տարիներին նա համաժողովրդական ճանաչում է ստացել «Շկիդ հանրապետությունը» և «Ոսկե հորթը» ֆիլմերից հետո: Կինոսիրողները գնահատել են նրա աշխատանքը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և «Սերն ու աղավնիները» ֆիլմերում: Սերգեյ Յուրսկին բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ և հեղինակել է գրքեր թատրոնի և կինոյի մասին:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ